Ցանկանում եմ, որպեսզի մեր հասարակությունը սահմանադրության մեջ ամրագրված և բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող նորմերը դարձնի ավանդույթ. Արսեն Թորոսյան

Հեղինակ MediaLab

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

Այսօր Սահմանադրության օրն է:

Շնորհավորելով այն, ցանկանում եմ, որպեսզի մեր հասարակությունը սահմանադրության մեջ ամրագրված և բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող նորմերը դարձնի ավանդույթ, հրաժարվի մարդու արժանապատվությունը և այլ անբաժանելի իրավունքները նվաստացնող ու ոտնահարող վարքագծից, իսկ պետությունը ամբողջությամբ իրականացնի այդ իրավունքների պաշտպանության իր պարտականությունները։