Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ. Նիկոլայ Բաղդասարյան

Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ. Նիկոլայ Բաղդասարյան
Հրայր Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ. Նիկոլայ Բաղդասարյան

ԱԺ Իմ քայլը խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով պարզաբանում է ներկայացրել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտարարության վերաբերյալ:

Նրա խոսքով՝ ՀՀ նախկին Սահմանադրությամբ մենք ընտրում էինք Սահմանադրական դատարանի անդամ, իսկ նոր Սահմանադրությունն ընդունելիս սահմանվել է, որ ՍԴ-ում այլևս անդամ չի լինելու, լինելու է դատավոր: Եվ այդ ընթացակարգով ընտրվեց մեկ դատավոր՝ Դիլանյանը, իսկ այսօր ընտրվեց Վահե Գրիգորյանը:

Դա նշանակում է, որ գործող Սահմանադրության համաձան՝ այս պահին ՍԴ անդամները, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանը, Սահմանադրության ընդունման պահից ի վեր իրավունք չունեին ՍԴ-ում աշխատելու:

Ըստ նրա՝ երկու լուծում կար այնտեղ՝ կամ Սահմանադրությունը նախատեսում է անցումային դրույթներում, որ անդամները հետայսու համարվելու են դատավորներ, կամ մյուս տարբերակը, որ իրենք պետք է նույն ընթացակարգով նշանակվեն հաջորդաբար: Բայց քանի որ անցումային դրույթներով դա նախատեսված չէ, հետևաբար, մնում է մեկ լուծում՝ ՍԴ դատավորների թեկնածուներին արդեն հաջորդաբար կառավարությունը պետք է ներկայացնի:

«Այսինքն՝ կառավարությունը պետք է ողջամիտ ժակետում ներկայացնի իր թեկնածուներին: Եվ իր թեկնածուները կհամալրեն ՍԴ դատավորի անդամներին, մենք այլևս քվորումի խնդիր չենք ունենա: Կարծում եմ՝ մենք զարգացումները պետք է տանենք դրան: Եթե չեմ սխալվում դա հաջորդ նիստով է լուծվելու, և մենք աշնանն արդեն կունենանք ՍԴ դատավորի թեկնածուներ»,- ասաց նա:

Նիկոլայ Բաղդասարյանը նաև հայտարարեց, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ըստ գործող Սահամանադրության չի հանդիսանում ՍԴ դատավոր, ունի անդամի կարգավիճակ: Հետևաբար Թովմասյանը չի կարող լինել ՍԴ նախագահ: