Ռուստամ Բաքոյանը Իրաքում ՀՀ դեսպանի հետ այցելել է Լալեշ և հանդիպել եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության՝ ազգությամբ եզդի պատգամավոր Ռուստամ Բաքոյանը տեղեկացնում է, որ Իրաքում ՀՀ դեսպան Հրաչյա Փոլադյանի, Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի և «Ավրորա» մրցանակի դափնեկիր Միրզա Դնայի հետ այցելել է Լալեշ և հանդիպում ունեցել տեղի եզդիական համայնքի մի շարք ներկայացուցիչների հետ։

«Այցելել ենք նաև Սինջարի եզդիների փախստականների ճամբար, զրուցել ճամբարի ղեկավարների հետ, ծանոթացել առկա խնդիրներին և հետագա ակտիվ համագործակցության հետ կապված նախնական որոշակի համաձայնություններ ձեռք բերել»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Բաքոյանը:

https://www.facebook.com/100000963453667/videos/5177168075658590/