ԱՄՆ-ում տորնադոն ավերել է Amazon-ի պահեստը.Factor

ԱՄՆ Իլինոյս նահանգի Էդվարդսվիլ քաղաքում հզոր տորնադոն մասամբ ավերել է Amazon ընկերության պահեստը:

Այս մասին հայտնում է factor.am-ը:

Փլատակներում կարող է գտնվել 50-100 մարդ, փոխանցում է Korrespondent.net-ը։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարներն ու բժիշկները։ Այս պահին տուժածների մասին պաշտոնական տեղեկություններ չկան:

Արկանզաս նահանգի Մոնետ քաղաքում տորնադոյի հետևանքով տարեցների խնամքի կենտրոնի մասնակի ավերումից հետո առնվազն երկու մարդ է զոհվել, ևս 20-ը փլատակներում են գտնվում:

Ավելի վաղ ամերիկացի օդերևութաբանները նախազգուշացրել էին Արկանզաս, Կենտուկի և Իլինոյս նահանգներում տորնադոյի հնարավորության մասին: