Պաշտոնյաների վարորդներն ու քարտուղարուհիները ևս հայտարարագիր կներկայացնեն. նախարարը պարզաբանեց՝ որ դեպքում. Տեսանյութ

ՀՀ Ազգային ժողովում Կոռուպցիայի դեմ պայքարի 2019-22 թթ. ռազմավարությունը քննարկելիս ԱԺ մարդու իրավունքերի պաշտպանության և հարակից հարցերի հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ մամուլում կարդացել է նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի հարցազրույցը, որի համաձայն՝ չի բացառվում, որ պաշտոնյաների քարտուղարուհիները, օգնականները և վարորդներն էլ պետք է հայտարարագրեր ներկայացնեն:

Պատգամավորն արդարադատության նախարարից հետաքրքրվեց՝ նման բան հնարավո՞ր է և ո՞ր դեպքում:

Նախարարն ասաց, որ հայտարարագրերն ընդլայնելու են ոչ միայն համատեղ բնակվող անձանց շրջանակով, այլ նաև կլինեն ծնողները, երեխաները և եղբայրները: «Ինչ վերաբերվում է վարորդներին, օգնականներին, գործավարներին և այլն, այստեղ գործ ունենք իրավիճակային մասի հետ: Եթե կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կվերլուծի և որոշակի անհամաձայնություններ կհայտնաբերի, որ պաշտոնյան ձեռք է բերել առանձնատուն և գրանցել է վարորդի անունով, ապա այդ դեպքում կպահանջվի նաև հայտարարագիր վարորդից»,- ասաց նախարարը:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում.