ԵՊԲՀ «Մուրացան» հիվանդանոցային համալիրի սանավիացիոն կանչի շրջանակում Կապան քաղաքից Նորածնային վերակենդանացման կլինիկա է տեղափոխվել բնածին թոքաբորբով,ծանր շնչառական խանգարումով նորածին:
Կանչը գրանցվել հունիսի 30-ին, ժամը 21:00-ի սահմանում: Հեռախոսային խորհրդատվություն իրականացնելուց հետո՝ երեխայի մոտ դրական դինամիկայի բացակայության պատճառով, նույն օրը «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի բուժանձնակազմը՝ժամը 22:00-ին Նորածնային վերակենդանացման կլինիկայի բժիշկ-նեոնատոլոգ Սոնա Իսրայելյանի գլխավորությամբ մեկնել է Կապան: Ժամը 03:30-ի սահմանում բուժանձնակազմը գտնվել է Կապանի հիվանդանոցում՝ծանր վիճակում գտնվող նորածնին վերցնելով հսկողության տակ: Վիճակը գնահատելուց հետո՝ որոշում է կայացվել օժանդակող սարքի պայմաններում գտնվող նորածնին Կապանից տեղափոխել Երևան:
Համալսարանական բժշկի արհեստավարժ աշխատանքի արդյունքում հաջողվել է կայունացնել երեխայի վիճակը, ևառավոտյան՝ ժամը 09:00-ին առանց արհեստական շնչառության պայման ստեղծելու՝ սովորական բեղիկով, նորածնին տեղափոխել «Մուրացան» համալսարանական հիվանդանոց, որտեղ վերջինսգտնվում է համալսարանական հիվանդանոցի բժիշկների հսկողության տակ, իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները երեխայիկյանքին սպառնացող առողջական խնդիրները լուծելու համար:
Նորածնային վերակենդանացման կլինիկայի բժիշկ-նեոնատոլոգ Սոնա Իսրայելյանի խոսքով՝ այսօր նկատվում է դրական դինամիկա, երեխայի վիճակը կայուն է: