Ըմբիշ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն` հաղթելով թուրք մարզիկին

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Մալխաս Ամոյանը դարձավ Եվրոպայի առաջնության չեմպիոն:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ընթացող Եվրոպայի առաջնության 77 կգ քաշային կարգի եզրափակիչում Մալխաս Ամոյանը մրցեց թուրք Յունուս Էմրե Բաշարի հետ և առավելության հասավ 4:3 հաշվով: Գոտեմարտի ավարտից հետո թուրք ըմբիշը լաց եղավ:

Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը նոր է փոխել քաշային կարգը: Մինչ այս նա հանդես էր գալիս 72 կգ քաշային կարգում և դարձել էր աշխարհի չեմպիոն: