Արմավիրի մարզի բնակիչների մեքենայում մարիխուանա է հայտնաբերվել

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ փետրվարի 8-ին Թալինի բաժնի համայնքային ոստիկանները Թալին-Արտենի խաչմերուկի կանգառի հետնամասից բերման են ենթարկել երկու տղամարդու` առանց համարանիշերի «Օպելով» հանդերձ:

Կասկածանքը` թմրանյութ ապօրինի պահելն ու օգտագործելը: Երկուսն էլ Արմավիրի մարզի Շենիկ գյուղի բնակիչ են՝ 27 և 38 տարեկան: Զննության ժամանակ 38-ամյա տղամարդը մեքենայի սրահից ներկայացրել է հինգ ու կես գրամ քաշով մարիխուանայի նմանվող մանրացված զանգված և հայտնել, որ այն թմրամիջոց է:

Նշանակվել է փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր: