Արմեն Սարգսյանը նոր դեսպաններ է նշանակել

Արմեն Սարգսյանը նոր դեսպաններ է նշանակել
Արմեն Սարգսյանը նոր դեսպաններ է նշանակել

Նախագահ Արմեն Սարգսյանը շարունակում է դեսպանափոխության մասին հրամանագրեր ստորագրել:

Այդ մասին փոխանցում են նախագահի մամլո ծառայությունից:

Այսպես, Սարգսյանը նոր հրամանագրեր է ստորագրել, համաձայն որոնց.

Արշակ Փոլադյանին հետ է կանչել Սիրիայի Արաբական Հանրապետությունում և Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: 

Տիգրան Գեւորգյանին նշանակել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս): 

Մհեր Մկրտումյանին նշանակել է Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Աբու Դաբի):