Հետազոտությունը կասկածի տակ է դրել Covid-19-ի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետի հասնելու հնարավորությունը․ Արսեն Թորոսյան

Իսպանիայում իրականացված հետազոտությունը կասկածի տակ է դնում կորոնավիրուսի նկատմամբ կոլեկտիվ իմունիտետի հասնելու հնարավորությունը։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը՝ կիսվելով BBC-ում հրապարակված հոդվածով: 

«60.000 հոգու հետազոտությունը ցույց է տվել, որ նրանց մոտ 5%-ի մոտ կան հակամարմիններ, իսկ կոլեկտիվ իմունիտետի համար անհրաժեշտ է 70-90% իմունիտետ տվյալ վարակիչ հիվանդության նկատմամբ»,- նշել է նախարարը: