Անահիտ Ավանեսյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների առողջական վիճակի հարցի մասին

Մամուլի ասուլիսի ընթացքում Հայաստանի առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի առողջական վիճակի վերաբերյալ հարցին։

«Մեր հայրենակիցների թե՛ առողջական վիճակի, թե՛ մյուս բոլոր հարցերով աշխատանքները մշտապես իրականացվում են՝ ԱԳՆ համակարգմամբ։

Վստահեցնում եմ, որ այս հարցերը գտնվում են ուշադրության կենտրոնում՝ թե՛ միջազգային իրավունքի շրջանակում, թե՛ բոլոր հնարավոր հումանիտար խողովակներով՝ մեր արտաքին քաղաքական գերատեսչության համակարգմամբ։

Այս աշխատանքները որևէ վայրկյան չեն դանդաղում կամ հապաղում, այլ մշտապես գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում»,- նշել է Ավանեսյանը։