Հրայր Թոմասյանի հասցեին սպառնալիք հնչեցրած ոստիկանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել

Հրայր Թոմասյանի հասցեին սպառնալիք հնչեցրած ոստիկանը ՀՀ ոստիկանության պետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հրամանով ենթարկվել է կարգապահական պատասխանատվության: Իսկ գրառման մեջ նշված սպառնալիք պարունակող հանգամանքին քրեաիրավական գնահատական տալու համար ծառայողական քննության նյութերի պատճեններն ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Հիշեցնենք, որ ոստիկանության ծառայող Վազգեն Սիմոնյանը Ֆեյսբուք սոցիալական ցանցում անպարկեշտ արտահայտություններ թույլ տալով ՍԴ նախագահի հասցեին՝ նրան սպառնում էր՝ ասելով, որ ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանից հետո հաջորդն ինքն է լինելու: