Սա Փաշինյանի համար բարեփոխումները շարունակելու հնարավորություն է. Էստոնիան շնորհավորել է ԱԺ ընտրությունների առթիվ

Էստոնիան շնորհավորում է Հայաստանին մրցակցային և խաղաղ խորհրդարանական ընտրությունների անցկացման կապակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է Էստոնիայի արտաքին գործերի նախարարության՝ «Թվիթեր»-ի պաշտոնական էջում արված գրառման մեջ:

«Սա Նիկոլ Փաշինյանի համար ևս մեկ լեգիտիմ հնարավորություն է՝ շարունակելու ժողովրդավարական բարեփոխումները, վերակառուցելու պատերազմից տուժած երկիրն ու վերացնելու հասարակության մեջ առկա բաժանումները»,- ասվում է Էստոնիայի ԱԳՆ հայտարարության մեջ: