ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցություններում առաջընթացի մասին

ԱՄՆ-ը Ռուսաստանի եւ Ուկրաինայի կողմից տեսնում Է բանակցությունները «իրապես լուրջ» վարելու պատրաստակամության որոշակի նշաններ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին տեղակալ Ուենդի Շերմանը:

Fox հեռուստաալիքին տված հարցազրույցում նա նկատվող առաջընթացը կապել Է «հսկայական ճնշման» հետ, որը ցուցաբերվում Է Ռուսաստանի նկատմամբ, եւ այն ռազմական օգնության հետ, որը շարունակում են ցուցաբերել Ուկրաինային: «Այդ ճնշումն սկսում Է որոշակի արդյունք տալ: Մենք տեսնում ենք բանակցությունները իրապես լուրջ վարելու պատրաստակամության որոշակի նշաններ»,-ասել Է Շերմանը:

Ընդ որում նա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին մեղադրել Է «Ուկրաինան ոչնչացնելու» մտադրություն ունենալու մեջ եւ հայտարարել բոլոր միջոցներով ուկրաինացիներին օգնելու անհրաժեշտության մասին: Ռուսական եւ ուկրաինական պատվիրակությունները Բելառուսում անցկացրել են երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների երեք փուլ, երկուշաբթի օրը՝ մարտի 14-ին, պլանավորված Է չորրորդը: Երկու կողմերի ներկայացուցիչները խոսում են երկխոսության մեջ զգալի առաջընթացի առկայության մասին: Ռուսաստանը փետրվարի 24-ի առավոտյան ռազմական գործողություն Է սկսել Ուկրաինայում: Նախագահ Վլադիմիր Պուտինը նշել Է, որ իր նպատակը «մարդկանց պաշտպանելն Է, որոնք ութ տարի շարունակ ծաղրանքների, ցեղասպանության են ենթարկվում Կիեւի ռեժիմի կողմից»:

Դրա համար, նրա խոսքով՝ պլանավորվում Է «ապառազմականացում, դենացիֆիկացում անցկացնել Ուկրաինայում», դատի տալ պատերազմական բոլոր հանցագործներին, Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունոտ հանցագործությունների» համար պատասխանատուներին: ՌԴ պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն, Զինված ուժերը հարվածներ են հասցնում միայն ռազմական կառույցների եւ ուկրաինական զորքերի ուղղությամբ,  Ուկրաինայի տարածքի քաղաքացիական բնակչությանը ոչինչ չի սպառնում: ՌԴ զինված ուժերի աջակցությամբ զարգանում Է ԴԺՀ-ի եւ ԼԺՀ-ի խմբավորումների հարձակումը:  Մոսկվայի պլանների մեջ չի մտնում Ուկրաինայի օկուպացումը, ընդգծել Է Ռուսաստանի նախագահը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: