Ձեր նվիրած փողկապը նվիրում եմ շեյխերին և շեյխուհիներին. Հայկ Մարությանը՝ ավագանու ԲՀԿ-ական անդամին. Տեսանյութ

Երևանի ավագանու այսօրվա արտահերթ նիստում հետաքրքիր միջադեպ գրանցվեց:

ԲՀԿ խմբակցության անդամ Արմեն Ներսիսյանը ելույթի համար մոտեցավ ամբիոնին՝ ձեռքին երկու փողկապ, որոնցից մեկը նվիրեց քաղաքապետ Հայկ Մարությանին: «Մեկը նվիրում եմ ձեզ, դե՝ դեմոկրատ երկիր ենք»,- ասաց նա: Հարցին՝ ինչո՞ւ է նվիրում, ավագանու ԲՀԿ-ական անդամը պատասխանեց. «Դե որ դուք էլ մեզ նման փողկապ կապեք»: «Եթե թույլ տաք, ես սա վերանվիրեմ շեյխերին և շեյխուհիներին»,- ասաց քաղաքապետը, ինչը առաջացրեց ներկաների ծիծաղը: «Ես ձեզ եմ նվիրել, չի կարելի նվերը նվեր տալ, պարո՛ն քաղաքապետ: Ես սրտանց նվիրեցի, իսկ Դուք հարցը տարաք ուրիշ տեղ: Ես չեմ հասկանում, թե ինչ եք անում»,- ասաց Արմեն Ներսիսյանը:

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում.