Անբարենպաստ եղանակի պատճառով կենդանաբանական այգու մայիսմեկյան միջոցառումները հետաձգվել են

«Ուշադրություն❗️ Սիրելի կենդանասերներ, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով մայիսի 1-ին կենդանաբանական այգում կայանալիք միջոցառումները ժամանակավոր հետձգվում են։ Միջոցառման օրվա մասին հավելյալ կտեղեկացնենք մեր էջերում»,-տեղեկացնում է կենդանաբանական այգու հաղորդագրությունը։