Ճանաչենք մեր հերոսներին․ ՊԲ-ն թվարկել է պարգևի ներկայացված տղաներին

Պաշտպանության բանակը «Ճանաչենք մեր հերոսներին» խորագրի ներքո ներկայացրել է սխրանքների հեղինակներին, որոնք նաև պարգևներ են ստացել։

Հերթական մեր հերոսներից մեկը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ներկայացված կապիտան Հրանտ Գալստյանն է: Բարձր պետական պարգևը ստանալու է թշնամական 5 տանկ ու 3 ՀՄՄ ոչնչացնելու համար, իսկ մայոր Կարեն Առաքելյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի՝ հակառակորդի 1 տանկ ու 2 ՀՄՄ խոցելու համար:

Շարքային Նարեկ Հովհաննիսյանը, կրտսեր սերժանտ Գառնիկ Բաղդասարյանն ու շարքային Դավիթ Դավթյանը տանկային հաշվարկի կազմով ոչնչացրել են թշնամական 3 ՀՄՄ ու երեքն էլ ներկայացվել «Արիության համար» մեդալի:

Կրտսեր սերժանտ Ռոբերտ Մաթևոսյանը «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի է ներկայացվել հակառակորդի 6 տանկ ու 1 ՀՄՄ ոչնչացնելու համար:

«Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ներկայացված կապիտան Ալեքսան Սահակյանի վաշտը հայտնվել էր հակառակորդի ծուղակի մեջ: Չի նահանջել, չի հանձնվել, մարտը վարել է մինչև վերջ և, պատճառելով հակառակորդին մեծաթիվ կորուստներ, կազմակերպել է անձնակազմի անվտանգ դուրս բերումը ծուղակից և զբաղեցրել նոր բնագիծ:

Իսկ մայոր Հովհաննես Այվազյանը ներկայացվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանի՝ թշնամական 3 տանկ ոչնչացնելու համա