Այսօրվա հանցավորության մակարդակի վրա էական ազդեցություն ունի քրեական ենթամշակույթը. Գլխավոր դատախազ

Այսօրվա հանցավորության մակարդակի վրա էական ազդեցություն ունի քրեական ենթամշակույթը. Գլխավոր դատախազ
Այսօրվա հանցավորության մակարդակի վրա էական ազդեցություն ունի քրեական ենթամշակույթը. Գլխավոր դատախազ

Հայաստանում բազում հանցագործություններ ծնող պատճառը հենց քրեական ենթամշակույթն է և դրան սատարող անձանց վարքագիծը։ Հետևաբար, բացառիկ փոփոխություններ են կատարվում Քրեական օրենսգրքում:  Այս մասին կառավարության այսօրվա նիստում ասաց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Նշենք, որ Քրեական օրենսգրքում կատարված լրացումներով, որոնք կառավարությունն այսօր հաստատեց, քրեական հեղինակությունների և օրենքով գողերի դեմ օրենքով պայքար կմղվի:

«Այսօրվա հանցավորության մակարդակի վրա էական ազդեցություն ունի քրեական ենթամշակույթը։  Նույն ենթամշակույթի, այսպես կոչված, շահառուները էական վնասում են նաև հանցագործությունների բացահայտման գործընթացին։ Այնպես որ, հիմիկվանից պետք է պլանավորել այն աշխատանքը, որը օրենքն ուժի մեջ մտնելուց հետո պետք է իրականացվի: Նաև նույն շրջանակներին պետք է իրազեկել, թե ինչ կարող է իրենց սպասվել առաջիկայում, եթե չվերանայեն իրենց վարքագիծը »,- հավալեց Գլխավոր դատախազը։