Հայտնի է գազի կալորիականությունն ուսումնասիրող հանձնաժողովի կազմը

Հայտնի է գազի կալորիականությունն ուսումնասիրող հանձնաժողովի կազմը
Հայտնի է գազի կալորիականությունն ուսումնասիրող հանձնաժողովի կազմը

Փաստինֆո-ՀՀ վարչապետ Տիգրան Սարգյանը հաստատել է բնական գազի կալորիականությանն առնչվող խնդիրներն ուսումնասիրելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը:

Վարչապետի որոշմամբ, աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Գործադիր իշխանությունից խմբի կազմում են ընդգրկվել նաև գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գ.Պետրոսյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախարարության էներգետիկայի պետական տեսչության պետ Զ.Գրիգորյանը, էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լ.Խալիկյանը, էկոնոմիկայի նախարարության «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Վ.Սահակյանը, հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմի զարգացման և մոնիթորինգի վարչության պետ Ա.Բուդաղյանը:  

Հանրային հատվածից գազի կալորիականության ուսումնասիրության աշխատանքներին մասնակցելու են հրավիրվել Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վ.Սաֆարյանը, «Սպառողների ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ  Ա.Պողոսյանը և փոխնախագահ Մ.Արիստակեսյանը, «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կ.Չիլինգարյանը, ինչպես նաև՝ hանրային խորհրդի ներկայացուցիչ Ա.Խզմալյանն ու ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Մ.Պողոսյանը:   Աշխատանքային խմբում ընդգրկված է նաև գործարար հատվածը՝ «Միկա ցեմենտ» գործարանի գործադիր տնօրեն Ն.Մարտիրոսյանը, «Սահակյան Սմարթ Սիստեմ» ՍՊԸ-ի գլխավոր տնօրեն Վ.Սահակյանն ու «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի չափումների լաբորատորիայի վարիչ Է.Տեր-Ստեփանյանը: Կարդալ ավելին