Ամենօրյա ստահոդ քարոզչությունը չի կարող թաքցնել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները. Էդմոն Մարուքյան

Ադրբեջանը փորձում է թաքցնել սեփական հանցագործությունները Բարդայի ռմբակոծությունների մասին կեղծ քարոզչությամբ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«Ադրբեջանը, որը ագրեսիա է գործել, գլխատել ու գնդակահարել խաղաղ բնակիչներին, սպանել ու հազարավոր մարդկանց էթնիկ զտումների ենթարկել, այժմ փորձում է թաքցնել սեփական հանցագործությունները Բարդայի ռմբակոծությունների մասին կեղծ քարոզչությամբ։ Ամենօրյա ստահոդ քարոզչությունը չի կարող թաքցնել Ադրբեջանի ռազմական հանցագործությունները»,- գրել է Մարուքյանը: