Վայրկյանում 7.6 բառ. Էմինեմը ռեփի նոր ռեկորդ է սահմանել

Eminem raps with a live band during The Concert for Valor in Washington, D.C. Nov. 11, 2014. DoD News photo by EJ Hersom

Ամերիկացի ռեփեր և պրոդյուսեր  Մարշալ Մեթերսը, որն ավելի հայտնի է Էմինեմ կեղծանվամբ, Godzilla երգում արագ ռեփ կարդալու նոր ռեկորդ է սահմանել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտնում է eminem pro հարթակը:

Երգի վերջին 30 վայրկյանում նա արտասանում է 229 բառ, որն էլ կազմում է վայրկյանում մոտ 7,6 բառ կամ 11,3 վանկ: Այս ցուցանիշը Էմինեմին հնարավորություն է տվել թարմացնել իր նախորդ ռեկորդները: