Սարատովում գտնվող Ozon-ի լոգիստիկ կենտրոնը ենթարկվել է անօդաչու թռչող սարքի հարձակման, որի հետևանքով հրդեհ է բռնկվել, հայտնել է ընկերությունը։
Ozon-ի աշխատակիցները տարհանվել են։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ տուժածներ չկան։
Ընկերությունը հայտնել է նաև, որ կենտրոնում ներկայում ցուցադրվող ապրանքները հնարավոր չէ պատվիրել։ Դրանք կհեռացվեն ցուցադրությունից։ Ժամանակավորապես դադարեցվել է կենտրոնի վաճառողներից ապրանքների ընդունումը, իսկ տեղափոխվող ապրանքները վերահասցեագրվել են այլ լոգիստիկ կենտրոններ։
«Մենք ժամանակավորապես չենք ընդունում և չենք առաքում նոր պատվերներ Սարատովի և հարակից տարածաշրջանի հաճախորդներից։ Տարածաշրջանում գործունեությունը վերսկսելու դեպքում ձեզ առանձին կտեղեկացնենք անձնական հաշվի միջոցով», – հայտնել են Ozon-ի ներկայացուցիչները։



















