Ինքնիշխանությունը այսպես է մսխվում, երբ հարգանքի որևէ նշույլ չկա, միայն երեսպաշտություն, միայն կեղծիք. Իրավապաշտպան

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դե ինչ, Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում սևազգեստ մայրերին Բաղրամյան 26֊ի դիմաց էին բռնության ենթարկում ոստիկանները ու այն ժամանակվա կառավարող խմբակի կողմնակիցները արդարացնում էին դա։

Այսօր, երբ ամեն օր դարձյալ որդիներ ենք կորցնում, սեպտեմբերի 21֊ին՝ Անկախության օրը, Եռաբլուրում, պատերազմական բռնության արդյունքում որդիներ կորցրոծ մայրերի դեմ են բռնի գործողություններ իրականացվում, որպեսզի երկրի ղեկավարությունը մոտենա այդ նույն կանանց որդիների շիրիմներին։

Ինքնիշխանությունը այսպես է մսխվում, երբ հարգանքի որևէ նշույլ չկա, միայն երեսպաշտություն, միայն կեղծիք։

Ով այս անարդար համակարգերը արդարացնում է, լրջագույն խնդիր ունի մարդկայնության ու իր խղճի հետ։

Այս անարդար կառավարման համակարգին արդարացումներ մի փնտրեք, անհնար է»։