Բարձրաստիճան պաշտոնյայի անվտանգության կարգավորման հարցերը որևէ անհատի որոշելու դաշտում չեն․ ԲԴԽ

Ի պատասխան այսօր մամուլում տարածված՝ ԲԴԽ նախագահի անվան հետ կապված հրապարակումներին, առ այն, որ վերջինս իր համար կազմակերպել է «աննախադեպ անվտանգության միջոցառումներ»՝ ԲԴԽ-ից տեղեկացնում են, որ բարձրաստիճան պաշտոնյայի անվտանգության կարգավորման հարցերը որևէ անհատի որոշելու դաշտում չեն, դրանք կարգավորվում են ոչ թե ԲԴԽ նախագահի ցանկությամբ կամ նախասիրություններով, այլ օրենքով նախատեսված կարգով:

«Ինչ վերաբերում է հրապարակման մեջ տեղ գտած ասեկոսեներին, ապա դրանք այնքան մտացածին են, որ նույնիսկ հարկ չենք համարում մեկնաբանել»,-նշվում է հաղորդագրության մեջ: