«Մուրացան» համալսարանական մանկական հիվանդանոցում 145 երեխա հաղթահարել է կորոնավիրուսային համաճարակը

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

Կարողացանք 18.186 ընտանիք լցնել մանկական առողջ խինդ ու ծիծաղ՝ վերջին 180 օրերին

«Մուրացան» համալսարանական մանկական հիվանդանոց վերջին 6 ամսվա ընթացքում դիմել է 18,186 երեխա, ամբուլատոր կարգով՝ 12242, ստացոնար՝ 5944։

Համալսարանական վարակաբանների հմուտ թիմի հսկողությամբ 145 երեխա հաղթահարել է կորոնավիրուսային համաճարակը, որոնցից 59-ը 0-2 ամսական։ Համալսարանական մանկական հիվանդանոցի բուժանձնակազմը վերջին 180 օրում առողջացրել է սուր գաստրոէնտերիտ ունեցող 117, սուր աղիքային վարակ ունեցող 98, լեյշմանիոզ հիվանդություն ունեցով 16 երեխայի:

12 փոքրիկ առողջացել է անհայտ ծագման տենդից, բրուցելյոզ հիվանդությամբ 7 երեխա արդեն տանն է, արձանագրվել է մալարիայի 1 դեպք, 12 երեխայի մոտ ախտորոշվել և բուժվել է սալմոնելոզ, 22 ինֆեկցիոն մոնոնուկլեոզ, 11 երեխա առողջացել է կապույտ հազից։ Համալսարանական նորածնային սանավիացիան միայն վերջին 180 օրերին կատարել է 298 կանչ, որից 243 մարզերից, իսկ 55-ը՝ Երևանից։

Հարգելի ծնողներ, վստահ եղեք՝ մեր համալսարանական մասնագետների նպատակը մեկն է՝ մշտապես պարգևել մանկական անմեղ և առողջ ժպիտ յուրաքանչյուր երեխայի։ Առողջություն բոլոր երեխաներին: