2019-ի մարտի համեմատ այս տարի աշխատատեղերի քանակն ավել է 38 հազարով. ՊԵԿ նախագահ. տեսանյութ

Մենք տնտեսության վերականգնման հերթական ազդակն ենք ստացել: Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա ներկայացմամբ, 2021 թվականի մարտին մենք աշխատատեղերի եկամուտ և աշխատավարձ ունեցող աշխատատեղերի թվի աճ ենք ունեցել:

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն էլ իր հերթին զեկուցեց, որ նախորդ տարվա մարտի համեմատ այս տարվա մարտին հարկման բազա ունեցող աշխատատեղերը ավելացել են 2500-ով:

«Հաշվի առնելով անցյալ տարվա մարտից համավարակի առկայությունը, և դրա հնարավոր ազդեցությունը, համեմատական վերլուծություն իրականացվել է նաեւ 2019-ի համեմատ: 2019-ի մարտի համեմատ աշխատատեղերի քանակն ավել է 38 հազարով: Հարկման բազան կազմել է 131 մլրդ դրամ եւ այդ ցուցանիշը 2020-ի համեմատ ավել է 7,5 մլրդ դրամով, իսկ 2019-ի համեմատ՝ 24 մլրդ-ով: Միջին աշխատավարձը, միջին հարկման բազան կազմել է 211 500 դրամ, որը 2020-ի նկատմամբ ավել է 12 հազարով, իսկ 2019-ի համեմատ ավել է շուրջ 28 հազարով», -հայտարարեց Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ Factor.am-ի տեսանյութում