Լավրովը Բայրամովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով երթևեկության շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը. «Ազատություն»

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Լաչինի միջանցքով լիարժեք երթևեկության շուտափույթ վերականգնման անհրաժեշտությունը՝ հիմնված նոյեմբերի 9-ի հայտարարության չափանիշների վրա։Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

Ըստ պաշտոնական Մոսկվայի՝ ռուսական կողմը շեշտել է նաև հարակից բոլոր հարցերով փոխադարձ ընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը, որպեսզի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների պայմանավորվածությունների հիման վրա վերսկսվի հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացը։