3 հայացք 3 նկարչից՝ Գյումրիում

Երեք տարբեր նկարիչներ, երեք հայացք ու ապրումներ։ Գյումրիի Սթիլ Գրաֆիկայի թանգարանում բացվել է «3 հայացք» խորագրով ցուցահանդեսը։

Ցուցադրված են նկարիչներ Գեւորգ Ընծա Բաբախանյանի, Վաչագան Դոն Ալոյանի եւ Աշոտ Մանուկյանի գեղանկարները։

Նկարիչներից յուրաքանչյուրն իր ոճն ունի, աշխատանքներն իրարից ամբողջովին տարբերվում են, նրանցից յուրաքանչյուրն իր նկարներում ներկայացրել է վերջին մեկ տարվա իր ապրումները։ Ասում են՝ իրենց նկարներով իրենց կյանքն են բեմադրել։

Ծնունդով արթիկցի գեղանկարիչ, քանդակագործ Վաչագան Դոն Ալոյանն ասում է՝ իր նկարներում իր ներքին ապրումներն են։ Հավաքել է հուշերն ու արտացոլել կտավների վրա՝ վառ գույներով։

Нет описания.

Նկարիչ Աշոտ Մանուկյանը Արցախյան երկրորդ պատերազմի մասնակից է։

Պատերազմի ժամանակ ու դրանից հետո ունեցած ապրումների մասին չի խոսում, փոխարենը դրանք կտավին է հանձնում։ Աշոտի համար դա միակ միջոցն է՝ իր միջից այդ հոգեվիճակը դուրս բերելու։

«Եթե այդ ամենն իմ ներսում թողնեմ, բարդ է ապրելը։  Իմ  նկարները հոգեբանական են, հոգեվիճակ ներկայացնող, արտացոլում են կյանքիս ամենածանր օրերը», ասում է երիտասարդ նկարիչը։

Нет описания.

Գեւորգ Ընծա Բաբախանյանը ցուցահանդեսին հիմնականում կանացի դիմանկարներ է  ներկայացրել։ Սակայն կան նկարներ, որոնք, նկարչի բնորոշմամբ,  Հայաստանին պատուհասած դեպքերի մարմնացում են։

Нет описания.

Նշենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ հունվարի 25-ը։

Нет описания.
Нет описания.