Կորոնավիրուսը խոչընդոտ չէ․ Սփյուռքի ուսուցիչները կվերապատրաստվեն

Սփյուռքի ուսուցիչները կվերապատրաստվեն նաեւ այս տարի: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է սփյուռքում գործող հայկական և հայկական բաղադրիչով ուսումնական հաստատությունների (պետական և ոչ պետական վարժարաններ, դպրոցներ, մանկապարտեզներ, լրացուցիչ կրթության հաստատություններ, մեկօրյա կրթօջախներ, մշակութային կենտրոններ և այլն) մանկավարժների վերապատրաստման ծրագրի մեկնարկը:
2020թ. վերապատրաստման դասընթացները կանցկացվեն հեռավար ձևաչափով՝ 2020թ. օգոստոսի 25-ից հոկտեմբերի 23-ը:

Վերապատրաստումն ընթանալու է «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամի մշակած տարբերակված հետևյալ 6 ծրագրով`
•Ուսուցում մանկապարտեզում
•Ուսուցում մեկօրյա դպրոցում
•Տարրական ուսուցում
•Հայոց լեզվի և գրականության դասավանդում
•Լրացուցիչ կրթության և ազգային դաստիարակության կազմակերպում
•Հայոց պատմության և մշակույթի պատմության դասավանդում:

Ծրագիրն իրականացնելու է «Ֆիչըր» կազմակերպությունը: Դասընթացներն ավարտած ուսուցիչներին կտրամադրվեն համապատասխան վկայագրեր, որոնք կառաքվեն մասնակցիների փոստային հասցեներին:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև օգոստոսի 19-ը ներառյալ լրացնել և ուղարկել հայտը, որը տեղադրված է այստեղ

Մասնակցության հաստատումն ուսուցիչները կստանան հայտը ներկայացնելուց հետո 3 օրվա ընթացքում: