Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի և Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում

Մարտի 20-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Անիի, Արթիկի, Աշոցքի, Ապարանի և Սևանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։Սևանի կղզուց մինչև Ծովագյուղի խաչմերուկ ճանապարհահատվածում բուք է։

Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։