ԲԴԽ հայտարարությունը դատավորի՝ ատրճանակով սպառնալու միջադեպի վերաբերյալ

ԲԴԽ հայտարարությունը դատավորի՝ ատրճանակով սպառնալու միջադեպի վերաբերյալ
ԲԴԽ հայտարարությունը դատավորի՝ ատրճանակով սպառնալու միջադեպի վերաբերյալ

ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալ մամուլում տարածված տեղեկության մասին Բարձրագույն դատական խորհուրդն իրազեկված է, այժմ կատարվում են համապատասխան ուսումնասիրություններ։

ԲԴԽ տարածած հաղորդագրությունում նշվում է․ «Վստահ ենք, որ դեպքի մասնակիցները կդրսևորեն պետական ծառայողին հարիր զուսպ վարքագիծ՝ զերծ մնալով դեպքի առնչությամբ ցանկացած հայտարարությունից: ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում այս փուլում ձեռնպահ մնալ կատարվածի վերաբերյալ հրապարակումներ և մեկնաբանություններ անելուց, մինչև կճշտվեն միջադեպի բոլոր հանգամանքները»։

Հիշեցնենք, այսօր SHAMSHYAN.com-ը հայտնել էր, որ Կոտայքում դատավոր Արթուր Ավագյանը ատրճանակով սպառնացել է ԱԻՆ աշխատակիցներին: