Ավտովթար Լիճք գյուղում․ կան տուժածներ և զոհ

Հոկտեմբերի 30-ին` ժամը 17:24-ին,  Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ:

ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Pajero IO» (վարորդ՝ Ա․ Ք․, ծնված 1990 թ.) և «Opel Astra G» (վարորդ՝ Շ․ Շ․, ծնված 1982 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Ա․ Շ․-ն (ծնված 2002 թ․), Գ․ Գ․-ն (ծնված 1982 թ.) և Ի․ Մ․-ն (ծնված 1978 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Մարտունու ԲԿ, որտեղ Ի․ Մ․-ն մահացել է, իսկ Ա․ Շ․-ն և Գ․ Գ․-ն ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել Երևան քաղաքի «Էրեբունի» ԲԿ։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ա․ Ք․-ին, Շ․ Շ․-ին և «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Խ․ Շ․-ին (ծնված 2007 թ.) մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են Մարտունու ԲԿ, որտեղ բժիշկները Շ․ Շ․-ի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Խ․ Շ․-ինը և Ա․ Ք․-ինը՝ բավարար: