Հարթաշեն գյուղում այրվել է անասնակեր

Ապրիլի 21-ին, ժամը 14:41-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթաշեն գյուղի խաչմերուկի մոտակայքում այրվում է կուտակված խոտ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 15:19-ին, մարել՝ 15:25-ին: Այրվել է մոտ 50 հակ անասնակեր: