Ստամբուլում փոխհրաձգության հետևանքով ՌԴ ու Ադրբեջանի քաղաքացիներ են զոհվել․ Factor.am

Ստամբուլում երկու զինված խմբավորումների միջև փոխհրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով երկու մարդ զոհվել է՝ Ադրբեջանի ու ՌԴ քաղաքացիներ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։ «Փոխհրաձգությունը տեղի է ունեցել Ստամբուլի Բաշաքշեհիր շրջանում։ Երկու մարդ զոհվել է՝ Ադրբեջանի ու ՌԴ քաղաքացի՝ ծագումով չեչեն, 3 չեչեն ձերբակալվել է։ Զինված հակամարտության 4-րդ մասնակցի նկատմամբ հետախուզում է հայտարարվել»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Փոխհրաձգության մասնակցել են  նաև Վրաստանի ու Սիրիայի քաղաքացիներ։

© factor.am