Կիեւում նշել են Ուկրաինայի հայկական հնագույն եկեղեցիներից մեկի տոնը

Հայկական եկեղեցին սեպտեմբերի 8-ին նշում է Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնը, իսկ Կիեւի հայերի համար այսօր նաեւ Աստվածածնի ծնունդի եկեղեցական տոնն է,որն ավելի վաղ նշվում էր Պոդոլե բնակավայրում։

Ինչպես AnalitikaUa.net-ի հետ զրույցում տեղեկացրեց սրբազան Մարկոս Հովհաննիսյանը,տոնի առթիվ երեկոյան պատարագ կմատուցվի։

Ինչպես նշեց կրոնագետ Ռուսլան Խաչիկովը, Սուրբ Աստվածածնի ծննդյան տոնը, ամենակարեւոր քրիստոնեական տոներից մեկն է`եկեղեցական տոնացույցի տարվա առաջին տոնը,որը նշվում է սեպտեմբերի սկզբին։ «Աստվածածնի հետ կապված հիշատակման օրերը առանձնահատուկ կարեւորություն են ունեցել Ուկրաինյաի համար` հերիք է նշել,որ կարեւորագույն վանական համալիրներից չորսը նվիրված են Աստվածածնին, որոնցից երեքը ուղղափառ, իսկ չորրորդը հունական կաթոլիկ եկեղեցին է։ Կույս Մարիամը համարվում է Կիեւի երկնային հովանավորներից մեկը,ինչպես բյուզանդական Կոստանդնուպոլսի հովանավորն էր համարվում ժամանակին։ Աստվածածնի ընդգծված պաշտամունքը ցույց է տալիս Ուկրաինայի եւ Կիեւի վրա բյուզանդական խոշոր ազդեցությունը»։

Գիտնականների տվյալների համաձայն`13-14-րդ դարերում հայերի խիտ բնակեցման շրջանում եկեղեցին գտնվում էր Պոդոլում`ներկայիս Պոկրովսկայայի փողոցում։

Ինչպես նշում է Ուկրաինայի հայերի միության պատմամշակութային ժառանգության ղեկավար Դավիթ Դավթյանը,Կիեւի Սուրբ Աստվածածնի հայկական եկեղեցու պատմությունը պետք է վերաարժեվորոլ եւ վերանայել։

Չնայած եկեղեցին չի պահպանվել,սակայն Կիեւի հայերը նշում են եկեղեցական տոնը։ Կիեւում այսօր կա երկու եկեղեցի, իսկ միության նախագահ Վիլեն Շատվորյանի նախաձեռնությամբ կառուցվում է Արեւելյան Եվրոպայի ամենամեծ հայկական վանական համալիրը։

Հիշեցնենք, որ Ուկրաինայի հայերի միությունը ակտիվ աշխատանք է տանում հայկական պատմա-մշակութային ժառանգության քարոզի, դրա նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու ուղղությամբ։Ինչպես նշել է Վիլեն Շատ որյանը`մդծ ուշադրություն է հատկացվում պատմա-մշակութային ժառանգությանը։

Մենք հպարտանում ենք Ուկրաինայի հայերի հարուստ պատմա-մշակութային ժառանգությամբ եւ կանենք ամեն ինչ ավելի ճանաչելու դարձնելու համար հայերի պատմական, ճարտարապետական եւ մշակութային ժառանգությունը: