Մայիսի 6. Հայաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Մայիսի 6. Հայաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
Մայիսի 6. Հայաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները

Այսօր առավոտյան ժամը 8-ից Հայաստանում մեկնարկել են ԱԺ ընտրությունները, որին համամասնական կարգով մասնակցում է մեկ դաշինք եւ 8 կուսակցություններ: Խորհրդարանական 131 մանդատների համար պայքարում են

ՀՀԿ-ն /Հայաստանի հանրապետական կուսակցությունը/,

ԲՀԿ-ն /Բարգավաճան Հայաստան կուսակցությունը/,

ՀԱԿ-ը /Հայ ազգային կոնգրես դաշինքը/,

«Ժառանգություն» կուսակցությունը,

ՀԴԿ-ն /Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը/,

ՀԿԿ-ն /Հայաստանի կոմունիստական կուսակցությունը/,

ՀՅԴ-ն /Հայ հեղափոխական դաշնակցությունը/,

«Միավորված հայեր» կուսակցությունը,

ՕԵԿ-ը /Օրինաց երկիր կուսակցությունը/

Խորհրդանական մանդատներից 90-ը կբաշխվի համամասնական, իսկ 41-ը՝ մեծամասնական ընտրակարգով:

Մեծամասնականի համար գրանցված թեկնածուների թիվը 139 է:

Ըստ ՀՀ ոստիկանության հրապարակած տվյլների, ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2,484,003 է:

Այսօր՝ մայիսի 6-ին առավոտյան 8-ին մեկնարկած ընտրությունները կշարունակվեն մինչ երեկոյան 20:00:

© Medialab.am