Ստեփանակերտի ջրամատակարարումը վտանգված է. «Ջրմուղ-կոյուղի»

Հովհարային անջատումների պատճառով Արցախում խմելու ջրի խնդիր է հասունանում: Այս մասին ահազանգում է Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն։

«Մինչև հիմա ունեցած պաշարներով կարողացել են Ստեփանակերտի բնակիչներին շուրջօրյա ջուր մատակարարել: Սակայն շրջափակումը շարունակվելու դեպքում, լուրջ խնդիրներ կլինեն», – հայտնում են ընկերությունից։