Մինչեւ վերջ գնալու ենք. մարտիմեկյան ողբերգության որդեկորույս ծնողները շնորհակալություն են հայտնել հանրահավաքի մասնակիցներին

Մարտիմեկյան իրադարձությունների զոհ Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Խաչատրյանն էլ իր եւ մյուս զոհերի ծնողների անունից հանրահավաքի ժամանակ շնորհակալություն է հայտնել այն քաղաքացիներին, «ովքեր չվախենալով իշխանությունների ճնշումներից եկել են հանրահավաքի եւ կանգնել իրենց կողքին»:
«Դուք ձեր հաստատակամությամբ մեզ ուժ եք տալիս եւ հույս ներշնչում, որ հաղթելու ենք, որ մինչեւ վերջ տանելու ենք մեր որդիների սկսած պայքարը»,- ասել է որդեկորույս մայրը:
Նա նաեւ տեղեկացրել, որ իրենք ստեղծել են «Մարտի 1» ՀԿ, որի նպատակն է իրավական եւ սոցիալական աջակցություն ցուցաբերել մարտի մեկի զոհերի ընտանիքներին, աջակացել մարտի մեկին վնասվածք ստացած քաղաքացիներին, իրականանցել այնպիս միջոցառուներ, որոնք հետագայում կկանխեն մարտի մեկի կրկնությունը:

Ուղիղ երեք տարի առաջ, նախագահական ընտրություններից հետո, մարտի մեկին ուժայինների հետ բախումների հետեւանքով առնվազն տաս զոհ եւ հարյուրավոր վիրավորներ եղան: Սահմանվեց արտակարգ իրավիճակ:

© Medialab.am