«Շենքի ներսում տեղադրված սարքը չի հանդիսացել վերելակ, այն տեղադրված է եղել բեռների տեղափոխման համար». ԱԻՆ

ԱԻՆ հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորեւ։

«Հուլիսի 27-ին, ժամը 18:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 82 շենքի վերելակը պոկվել է, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած փրկարարները պարզել են, որ շենքը գտնվում է ոչ թե Ազատամարտիկների փողոցի թիվ 82, այլ՝ 78/15 հասցեում: Շենքը չի հանդիսանում բնակելի, այն կառուցված է որպես հասարակական նշանակության օբյեկտ. անավարտ շինություն է:

Շենքի ներսում տեղադրված սարքը չի հանդիսացել վերելակ, այն տեղադրված է եղել բեռների տեղափոխման համար: Այն մարդկանց տեղափոխման համար նախատեսված չի եղել:

Աշխատակիցները փորձել են ամբարձիչով ցած իջնել: Գործարկման ժամանակ ճոպանը պոկվել է, ինչի հետևանքով ամբարձիչն ընկել է: Աշխատակիցներ Ա.Մ.-ն (ծնված 1960 թ.) և Է.Թ.-ն (ծնված 1974 թ.) ստացել են մարմնական տարբեր վնասվածքներ: Վերջինս «Էրեբունի» ԲԿ-ում մահացել է:

ԱԻ նախարարությունը հորդորում է բեռների համար նախատեսված ամբարձիչն օգտագործել ըստ նշանակության դժբախտ դեպքերից խուսափելու համար»: