Ռուսական հումանիտար առաքելությունը Հայաստան է բերել 6 տոննա մարդասիրական բեռ

Ռուսական հումանիտար առաքելությունը Հայաստան է բերել 6 տոննա մարդասիրական բեռ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնը։Նշվում է, որ ՌԴ-ից ժամանած մասնագետները մարդասիրական բեռը կտրամադրեն Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին։Մարդասիրական բեռը ներառում է անձնական հիգիենայի պարագաներ, կենցաղային քիմիական նյութեր և չփչացող մթերքներ, այդ թվում ՝ ձավարեղեն, շիլաներ և մանկական սնունդ։