Համացանցում հրապարակված «Սկանդալային Տեսանյութ. Հայրենի ոստիկանները՝ մահակով ու հակագազով ցուցմունք են կորզում» վերտառությամբ տեսանյութի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել:
Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՔԾ մամուլի ծառայությունից:
Հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի երկրորդ մասով` պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն գործադրելով»,- ասացին ՀՔԾ մամուլի ծառայությունից: