Խորհրդակցություն Արցախի ԱԺ նախագահի մոտ

Ապրիլի 27-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցում էին խմբակցություննների ղեկավարները, մշտական հանձնաժողովների նախագահները և աշխատակազմի պատասխանատուները։

Արցախի Ազգային ժողովից տեղեկանում ենք, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են ապրիլի 28-ին կայանալիք հերթական նիստի օրակարգի հարցերը։

Օրակարգում պարտադիր քննարկման ենթակա հարցերից ընդգրկված է ԱՀ դատախազության 2021թ․ գործունեության մասին հաղորդումը։

Նիստի քննարկման է ներկայացվում  11 օրենքի նախագիծ, որոնցից 2-ը՝ նախագծերի փաթեթի տեսքով։

Օրակարգում  ներառված են նաև հարցեր Արցախի Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին, ինչպես նաև՝ պատգամավորների  հայտարարություններ։

Խորհրդակցության ավարտին Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ վաղը՝ ապրիլի 28-ին՝ ժամը 11։00-ին, Ազգային ժողովը գումարելու է հերթական նիստ։