Գալուստ Սահակյան. Ոստիկանությունը պետք է արգելի Հայ ազգային կոնգրեսի անօրինական հանրահավաքները

Գալուստ Սահակյան. Ոստիկանությունը պետք է արգելի Հայ ազգային կոնգրեսի անօրինական հանրահավաքները
Գալուստ Սահակյան. Ոստիկանությունը պետք է արգելի Հայ ազգային կոնգրեսի անօրինական հանրահավաքները

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե «ոստիկանությունը պետք է արգելի Հայ ազգային կոնգրեսի անօրինական հանրահավաքները»:
Ոստիկանությունը, սակայն, ըստ Սահակյանի, «խախտում է օրենքներն ու Սահմանադրությունը» եւ չի իրականացնում իր լիազորությունները, ինչը «կարող է բացասական հետեւանքներ ունենալ»:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը սեպտեմբերի 30-ից սկսած Ազատության հրապարակում անց կացնում է շուրջօրյա հանրահավաք-նստացույց` արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջով:

«Եթե ինձ հարցնելու լինեիք, ես մեկ օր էլ չէի թողնի, որովհետեւ օրենքի խախտում է, բայց լիազոր մարմինը, Սահմանադրությունն ու օրենքները խախտելով, ներկայացնում է, որ որոշակի լարվածություններ չկան, թող անեն… Կարծում եմ, դա էլ է մեկնաբանություն», – լրագրողների հետ հանդիպմանը հայտատարել է Սահակյանը:

© Medialab.am