Ունենալով 2 գործարան, Հայաստանը չի կարողանում ստանալ ցեմենտ, որը կապահովեր ճանապարհաշինության որակը․ աբսուրդ է․ Հայկ Գևորգյան. Factor.am

ՀՀ ազգային ժողովը քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 1 տոննա ցեմենտի ներմուծման համար սահմանել 25 հազար դրամ տուրք, կլինկերի ներմուծման համար՝ 9 հազար դրամ: Սակայն գործադիրը առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում պատրաստ է ԱԺ առաջարկով փոփոխություն կատարել այս թվերում: