Հակառակորդը հարվածում է Մարտակերտ քաղաքին

«Հակառակորդի կողմից այս պահին թիրախավորված են նաև խաղաղ բնակավայրեր։ Ես այս ճեպազրույցին մտնելուց առաջ ստացա հերթական կադրերը Մարտակերտ քաղաքից։ Ադրբեջանական հրետանին խփում է Մարտակետ քաղաքին»,- այսօր լրագրողներին ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Ըստ նրա՝ շուտով այդ մասին փաստող տեսանյութ կհրապարակվի։