Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր

Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր
Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օր

Հոկտեմբերի 1-ին ժամը 10:00-ից մինչև 21:00-ն  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» Հանրապետության հրապարակում անցկացնելու է  «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվան» նվիրված միջոցառումներ: Հայաստանում ամեն տարի բազմաթիվ կանայք ենթարկվում են ընտանեկան բռնության, իսկ տասնյակից ավելի կանայք զոհվում են, թողնելով մանկահասակ երեխաներին՝ առանց մայրական սիրո և խնամքի:  Միջոցառման շրջանակներում, ամբողջ օրվա ընթացքում կցուցադրվեն ընտանեկան բռնության զոհ […]

Հոկտեմբերի 1-ին ժամը 10:00-ից մինչև 21:00-ն  «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան» Հանրապետության հրապարակում անցկացնելու է  «Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրվան» նվիրված միջոցառումներ:

Հայաստանում ամեն տարի բազմաթիվ կանայք ենթարկվում են ընտանեկան բռնության, իսկ տասնյակից ավելի կանայք զոհվում են, թողնելով մանկահասակ երեխաներին՝ առանց մայրական սիրո և խնամքի:

 Միջոցառման շրջանակներում, ամբողջ օրվա ընթացքում կցուցադրվեն ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց պատկանող իրեր,ինչպես նաև անդրադարձ կկատարվի ընտանեկան բռնության ենթարկված կանանց իրական պատմություններին: Ընտանեկան բռնությանդեմ պայքարի ազգային օրվան նվիրված ակցիային կմասնակցեն նաև ընտանեկան բռնության ենթարկված կանայք ու նրանց ընտանիքիանդամները:

11:00-ից մինչև 13:00-ն Կոալիցիայի ներկայացուցիչները Կառավարության շենքի դիմաց իրենց բողոքը կարտահայտեն` ընտանեկանբռնությունը կանխարգելող օրենքի ընդունման պահանջով:

Ուշ երեկոյան կկայանա մոմավառություն` ի հիշատակ ընտանեկան բռնության զոհերի:

«Ընտանեկան բռնության դեմ պայքարի ազգային օրը» հռչակվել  է 2010 թվականին, ի հիշատակ ընտանեկան բռնության հետևանքով մահացած Զարուհի Պետրոսյանի: Օրվա խորհուրդն է` ընտանեկան բռնության կանխարգելումը, հանրային իրազեկվածության բարձրացումն ու ընտանիքների առողջացումը:

Ասենք  հստակ Ո՛չ  ընտանեկան բռնությանն ու նպաստենք առողջ հասարակության կերտմանը մեր երկրում: