Ալագյազի տարածաշրջանում և Ջերմուկ քաղաքում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Դժվարանցանելի է Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը (բուք է):

Արագածոտնի մարզի Ալագյազի տարածաշրջանում և Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։

Վայոց ձորի մարզում, Գեղարքունիքի մարզի Սևան-Մարտունի ավտոճանապարհին, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի, Թալինի տարածաշրջաններում (բուք է) տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։