Նիկոլա Սարկոզին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, որոնցից 2-ը՝ պայմանական․ Factor.am

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին Փարիզի դատարանն այսօր մեղավոր է ճանաչել կոռուպցիայի և ազդեցության վաճառքի շրջանակներում, այսպես կոչված «գաղտնալսման գործով» և նրան դատապարտել 3 տարվա ազատազրկման, որոնցից 2-ը պայմանական։

Այսպիսով Սարկոզին դարձել է ժամանակակից Ֆրանսիայի պատմության մեջ երկրորդ ղեկավարը, որը մեղավոր է ճանաչվում կոռուպվիայի համար, գրում է Reuters-ը։ Հիշեցնենք, որ Սարկոզին մեղադրվում էր նաև կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման և ապօրինի կերպով ձեռք բերված միջոցներ պահելու համար: Նա մեղադրվում էր Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի կողմից իր նախընտրական արշավի ֆինանսավորման մեջ։

Մանրամասները՝ այստեղ