Իսակով-Բաբաջանյան ճանապարհային հանգույցի համար մշակվել է երթևեկության ուղղությունների փոփոխություն

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում ենէ, որ Ծ. Իսակով – Ա. Բաբաջանյան ճանապարհային հանգույցի երթևեկության բարելավման համար մշակվել է երթևեկության ուղղությունների փոփոխություն՝ համաձայն երթևեկության կազմակերպման սխեմայի: 

Այս սխեման ուժի մեջ կմտնի 2021 թվականի ապրիլի 14-ից: Պատճառած անհարմարությունների համար քաղաքապետարանը հայցում է քաղաքացիների և վարորդների ներողամտությունը: