ՔՊ-ն խորհրդարանում կունենա նոր պատգամավոր

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանին կփոխարինի Գայանե Եղիազարյանը:

Նա Երևանի քաղաքապետարանի «Իմ քայլը» խմբակցության անդամ է, Աջափնյակում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության խորհրդի քարտուղարը։

Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Եղիազարյանը 2013թ.-ից մասնակցել է քաղաքական և քաղաքացիական տարբեր միջոցառումների և ակցիաների, վարել է ակտիվ քաղաքացիական կյանք: 2015թ. մայիսի 30-ից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ: 2016թ.-ից մինչև 2018թ. ապրիլ ամիսն աշխատել է «Գասպար տուր» տուրիստական ընկերությունում: